1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի կրթության նախկին նախարար Դևիդ Բլանկետը հայտարարել է, որ Ուելսի արքայազն Չարլզը փորձել է ազդեցություն ունենալ կառավարության քաղաքականության վրա՝ լոբբինգի ենթարկելով գիմնազիաների և այլընտրանքային բժշկության լայն ներմուծումը:
BBC-ի վավերագրական ռադիոհաղորդման մեջ, որը նվիրված է եղել արքայազն Չարլզի քաղաքական ակտիվությանը, Թոնի Բլերի կառավարության նախարարները լույս են սփռում այն բանի վրա, թե ինչպես է արքայազնը ճնշում գործադրել իրենց վրա՝ գրում էThe Guardian-ը:
Բլանկետի խոսքով՝ արքայազնը բացահայտորեն փորձել է ճնշել իրեն, երբ ինքը 1997-2001 թթ. զբաղեցրել է կրթության նախարարի պաշտոնը: Արքայազնը կարծել է, որ այդ բարեփոխման շնորհիվ դեռահասները իրենց մռայլ կյանքի հանգամանքներից փախչելու հնարավորություն կստանան:
Արքայազնի վարքը որոշ սահմանադրական խմբերի անհանգստությունն է հարուցել, որոնք պնդել են, որ ապագա միապետը չպետք իրեն թույլ տա այդպես բացահայտորեն արտահայտել և խթանել իր հայացքները:
Ինչպես կարծում է Համայնքների պալատի քաղաքական և սահմանադրական բարեփոխման կոմիտեի անդամ, լեյբորիստ Փոլ Ֆլինը, արքայազնի միջամտությունը նշանակում է, որ երկիրը կանգնած է սահմանադրական ճգնաժամի եզրին, քանի որ գործերի նման վիճակը կարող է խորհրդարանի և միապետական ընտանիքի լուրջ դիմակայության հանգեցնել:



