Արմեն Մովսիսյանն արձագանքում է Վիկտոր ՍողոմոնյանինPanorama.am-ը գրում է.

«Որոտանի կասկադ»-ի իրացումից ստացված միջոցները տնօրինելու է ՀՀ կառավարությունը՝ գործող օրենսդրության պահանջների համաձայն: Պատասխանելով Panorama.am-ին ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի դիտարկումներին, այսպես արձագանքեց ՀՀ Բնական ռեսուրսների և էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը:

«Գույքի իրացումից գումարները բնականաբար ստանալու է «Որոտան Կասկադ» ՓԲԸ-ն, որի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է: Համաձայն գործող օրենսդրության՝ այդ գումարներն իրավունք ունի տնօրինելու միմիայն հիմնադիրը, այն է՝ ՀՀ կառավարությունը: Հետևաբար ցանկացած ծախս, որը կկատարվի այդ գումարներից, պետք է հիմնավորվի կառավարության որոշումներով, և ամենևին էլ այնպես չէ, որ որևէ մեկը կարող է իր քմահաճույքով որևէ լումա ծախսել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել