Sport.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի հավաքկաանի նախկին կիսապաշտպան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, մեր հայրենակից Յուրի Ջորկաեֆֆը:
«Հայաստանի հավաքականը առաջադիմում է: Հիշեք EURO-2012-ի ընտրական փուլը, որում հայերը քիչ էր մնում՝ անցումային խաղերի իրավունք ստանային: Փայլուն է Մխիթարյանը, որին ես հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն եմ համարում: Նա բավական երիտասարդ է, սակայն հասուն, խելացի խաղ է ցուցադրում…
Կարող եք ինձ Հայաստանի հավաքականի երկրպագու համարել»,-Ջորկաեֆֆի խոսքերն է փոխանցում Euro-football-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.sport.am/arm/news/149176/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



