regina_flood-e14041414741131in.am-ը գրում է.

Կանադայի Մանիթոբա և Սասկաչևան նահանգներում սրընթաց քամով ուղեկցվող հորդառատ անձրևների պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Այս մասին երկուշաբթի հայտնել է CTV հեռուստաալիքը:

Այս տարածքներոմ մոտ 48 ժամում մինչև 200 մմ տեղում է գրանցվել: Աղետի հետևանքով մի քանի հազար բնակելի տուն է հեղեղվել: Վատ եղանակի պատճառով երկրորդ օրն է՝ տասնյակ մայրուղիներ փակ են:

Նախօրեին էլեկտրահաղորդակցության գծերի կտրվելու պատճառով առանց էներգամատակարարման է մնացել ավելի քան 5 000 տնային տնտեսություն: Քամու արագությունը գերազանցել է 20 մ/վ-ը: Մոտ 500 ծառ և գովազդային պաստառներ են տապալվել:

«Ներկայումս անձրևը թուլացել է: Մինչև օրվա վերջ սպասում ենք մինչև 15 մմ տեղումներ, իսկ երեքշաբթի օրը անձրևների հավանականությունը գնահատվում է 60%»,- նշել են երկրի ազգային օդերևութաբանական բյուրոյի ներկայացուցիչները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել