Այսօր Արգենտինա-Շվեյցարիա ու Բելգիա-ԱՄՆ հանդիպումներով ավարտվում է 1/8 եզրափակիչ փուլը:
Արգենտինայի հավաքականը 100%-ոց արդյունքով է հաղթահարել խմբային արգելքը, շվեյացարացիները տոնել են երկու հաղթանակ՝ պարտվելով միայն Ֆրանսիայի ընտրանուն:
Արգենտինայի հավաքականում խաղում են մի շարք աստղեր՝ Լիոնել Մեսսիի գլխավորությամբ: Վերջինս, ի դեպ, խփել է 4 գնդակ: Շվեյացարիայի հավաքականի կիսապաշտպան Շերդան Շակիրին նույնպես ընդգծված ռմբարկու է. նրա ակտիվում գրանցված է երեք գնդակ:
Արգենտինայի հավաքականը խմբային խաղերի իր վեց գոլերից երկուսը խփել է առաջին 15 րոպեներին, ինչը ենթադրում է, որ թիմը խաղում է մրցակցի դարպասն արագ գոլ խփելու տակտիկայով: Շվեյացարացիներն իրենց յոթ գնդակներից հինգը խփել են երկրորդ խաղակեսում: Փոխարենը՝ շվեյցարացիներն առաջին խաղակեսում անհուսալի են խաղում պաշտպանությունում:
Vivaro-ն խաղի ֆավորիտ է համարում Արգենտինայի հավաքականին:
Բելգիա-ԱՄՆ խաղում էլ կանխատեսվում է եվրոպացիների հաղթանակը:
Բելգիայի հավաքականը հաղթել է խմբային բոլոր երեք խաղերում, ամերիկացիները վաստակել են ընդամենը չորս միավոր ու խմբային արգելքը հաղթահարել են ընդամենը խփած-բաց թողած գոլերի դրական հարաբերակցության շնորհիվ:
Բելգիացիները շեշտը դնում են կոլեկտիվ խաղի վրա, ԱՄՆ-ի հավաքականում մյուսներից առանձնանում է Կլինտ Ջեմփսին, ով դարձել է երկու գնդակի հեղինակ:
Բելգիայի հավաքականը խմբային խաղերի իր բոլոր չորս գնդակները խփել է երկրորդ կեսին: Ամերիկացիները նույնպես արդյունավետ են խաղում երկրորդ խաղակեսում, սակայն նաև այդ հատվածում սխալներ են գործում պաշտպանությունում:
Մի խոսքով, այսօր հայտնի կդառնան քառորդ եզրափակչի վերջին մասնակիցները: