Armnewstv.am-ը գրում է.
Քարակերտը Արմավիրի մարզի միակ համայնքն է, որտեղ այս տարի ծիրանի բերք են հավաքելու: Գյուղի այգիները մարտյան ցրտահարությունից որոշ չափով խուսափեցին, քանի որ համայնքի դիրքը բարձր է, ծառերը չէին հասցրել ծաղկել: Քարակերտում 200 հեկտար ծիրանի այգի կա, 30 տոկոսն է նախալեռնային գոտում: Հարթավայրային հատվածի այգիներում ցրտահարության վնասները զգալի են, բերքատվությունը հազիվ 5 տոկոս կազմի:
Քարակերտցի Սայաթ Անտոնյանը երկու օր է` ծիրանի բերքահավաք է սկսել: Բերքատվությունը բարձր չէ, մոտ 30 տոկոս: Այգետերը դժգոհ չէ: Այս տարի թեկուզ քիչ է բերքը, բայց վաճառքի գինն է բարձր: Նախորդ տարի 80 տոննա բերք էր հավաքել, բայց կարկտահարված ծիրանի 1 կգ-ն 30-50 դրամով հազիվ վաճառեց: Այս տարի գնորդները պատրաստ են 800-1500 դրամ վճարել:
Քարակերտում անցած տարի 2200 տոննա ծիրանի բերք հավաքեցին: Գյուղապետարանի հաշվարկով, այս տարի 440 տոննա հազիվ լինի:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



