Ի զարմանս ինձ՝ նոր կարդացի, որ Հայաստանի համար բավականին աննախադեպ մի պատահար է տեղի ունեցել, որով հիմա զբաղվում են իրավապահ մարմինները: Բանն այն է, որ երթուղայիններից մեկում 4 հատ աֆրիկացի (նեգր էլի) վիճել ու ծեծել են ՀՀ քաղաքացու, և հիմա դատաբժշկական փորձաքննության արդյունքներին են սպասում, որպեսզի հարցին ընթացք տան կամ չտան:

Թվում է, թե շարքային ինչ-որ միջադեպ է, բայց ինձ սա անհանգստացնում է՝ հատկապես հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանում գնալով շատացող սևամորթ էմիգրանտների քանակը: Խնդրում եմ, չկարծեք, թե ռասիստ եմ, բայց եթե ուսումնասիրում ենք համաշխարհային ստատիստիկան, ապա տեսնում ենք մի օրինաչափություն. որքան ավելի բարձր է աֆրիկյան միգրանտների ներգաղթի ցուցանիշը, այնքան ավելի բարձր է քրեածին մթնոլորտը:

Ես անհանգստանում եմ, որ եթե նման դատապարտելի երևույթները հենց սաղմնավորման փուլում չոր ձևով չկանխարգելվեն ու չտարվի ադեկվատ պրոֆիլակտիկ աշխատանք, մենք վաղը արդեն խնդիրներ կունենանք, որովհետև եթե նայենք եվրոպական ու ոչ միայն եվրոպական այն երկրներին, որտեղ սևամորթ ներգաղթյալները արդեն զգալի թիվ են կազմում, ապա կտեսնենք, որ նրանք, որպես կանոն, զբաղվում են փողոցային հանցագործությամբ, թմրանյութերի վաճառքով ու կավատությամբ: Բացի դրանից, ագրեսիվ են ու շահարկում են իրենց ռասայական պատկանելիությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել