Ամերիկահայերը ստորագրահավաք են սկսել՝ ընդդեմ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելունYerkir.am-ը գրում է.

Ամերիկայի Հայկական ֆորումը ստորագրահավաք է սկսել համացանցում՝ ընդդեմ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելուն: Այս մասին տեղեկացնում է Change-ը:   Կազմակերպության հայտարարության մեջ գրված է.  

«Մենք ԱՄՆ պետքարտուղարությանը տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի անունը Կիպրոսի Հանրապետությունում ներկայումս ներառված է բազմամիլիոն դոլարների օֆշորային փողերի լվացման սկանդալներում, օգտվել է Հայաստանի Հանրապետության պետական միջոցներից, զբաղվել խաբեությամբ և դավադրությամբ խուսափել օրենքից:  

Տիգրան Սարգսյանը ներգրավված է նաև այլ խարդավանքներում, ինչի արդյունքում էլ քրեական ճանապարհով ձեռք է բերել իր հարստությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել