1in.am-ը գրում է.
Ամերիկյան Chrysler ավտոկոնցեռնը ավելի քան 650 հազար մինիֆուրգոն և արտաճանապարհային մեքենա է հետ կանչում՝ բռնկման համակարգում առկա թերությունների պատճառով: Այս մասին հայտարարել են ընկերության ներկայացուցիչները՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրանց խոսքով՝ հետկանչը 2010-ին հայտարարված մեքենաների հետկանչի ընդլայնում է: Այն տարածվում էր 2009 և 2010թթ. արտադրության Chrysler Town&Country, Dodge Grand Caravan և Dodge Journey 196 հազար մեքենաների վրա:
Այժմ հետկանչը տարածվում է 2007-2009թթ. արտադրված նույն մոդելների մինիֆուրգոնների և արտաճանապարհային մեքենաների վրա:
Բռնկման բանալին կարող է հանկարծակի պտտվել, ինչը հանգեցնում է շարժիչի աշխատանքի դադարեցման և կարող է վթարի պատճառ դառնալ:
Ընկերության ներկայացուցիչներին հայտնի չեն թերության պատճառով վթարի դեպքեր: