Ժամանակին, երբ Հայ Առաքելական եկեղեցում մտցվեց կուսակրոնությունը, մեր քանակը այնքան շատ էրոր երևի թե ժողովրդագրական առումով վտանգ չէր սպառնում դա: Ժամանակին անգամ Գրիգոր Լուսավորիչն էր ամուսնացած և ուներ ընտանիքՆրանից հետո նույնպես մի քանի կաթողիկոսներ անգամ օրինական ամուսնացած էին և ունեին ընտանիքինչը նրանց չէր խանգարումոր լինեն իրենց առաքելության մեջ լավը: Ունեմ բազմաթիվ հոգևորական ընկերներորոնց հաջողություններով ուրախանում եմ, ինչպես իմ մյուս ընկերների հաջողություններովբայց ամեն անգամ, երբ լսել եմոր նրանցից մեկը կուսակրոնություն է ընդունել, մեծ ցավ եմ ապրել: Ցավ եմ ապրել որպես մարդ, որովհետև ևս մեկ հայ իրեն զրկեց ընտանիք ունենալու, զավակներ ունենալու բերկրանքիցտոհմըգերդաստանը շարունակելու առաքելությունիցազգի աճի մեջ իր ներդրումը ունենալու գործիցնաև ցավ եմ ապրելորպես իրենց ընկերոր իմ ընկերը կին և երեխաներ չի ունենալուիր ծնողներին թոռանը գուրգուրելու բերկրանքից է զրկում: Հոգևորական համակարգը շատ լավ ճանաչելով կարող եմ ասելոր ճեմարանը ավարտողների ճնշող մեծամասնությունը խելացի տղաներ ենիսկ կուսակրոնություն ընդունելով, նրանք իրենց գենը կորցնում ենշարունակողգենը կրող չեն ծնում: Չեմ ասումոր կուսակրոնները պետք է իրենց երդումը խախտեն և ամուսնանանբայց գոնե հետագայում այդ երևույթը վերացվեր և մեր՝ առանց այդ էլ ոչ շատ մեծ ազգը չզրկվեր խելացի մարդկանց զավակներով համալրվելու իրավունքից:

Հ.ԳՓորձ չեմ կատարում խառնվել ներեկեղեցական գործերինուղղակի որպես հայ մարդ իմ ցավն ու կարծիքն եմ արտահայտումինչի իրավունքը ունեմ, և սա ասել եմ միշտ ու կասեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել