Երեկ վերջապես գտանք այն մարդուն, ում պատճառով տուրիզմը չի զարգանում: Մի տաքսու վարորդ, հավանաբար սլավոնական արտաքինով ու ֆրանսերեն չիմացող, 40.000 դրամ գումար է վերցրել ֆրանսիացի տուրիստից. փաստորեն այս տաքսու վարորդն է այսքան տարի դեմ եղել մեր տուրիզմի զարգացմանը, իսկ մենք չենք իմացել:
Զարուհին եկել է. բոլորը իրա մասին են խոսում: Էխ, Անի Զախարյան, ավարտվեց քո աստղայինը: Կամ էլ կարող ես Զարուհուն ֆինանսավորել, ինքը մի 6 ամսով էլ գնա Ֆլեթչեր: Հա բա ինչ, թե չէ երկուսիդ համար հայաստանյան արևը շատ փոքր է:
Ժողովուրդ ջան, մի քիչ ուշադիր եղեք ու կասկածելի հղումները մի բացեք: Դրանով դուք նպաստում եք ինտերնետ վիրուսի տարածմանը, որը և ներվայնացնում է, և թուլացնում է ձեր էջերի ապահովությունը: Ուղղակի, եթե հղում է գալիս ինչ-որ մեկից, նամանավանդ այն մարդկանցից, ում հետ ընդհանրապես չեք շփվել, մի հատ հարցերեք՝ այդ ի՞նչ հղում է:
Ուկրաինայում շարունակում են մարդիկ զոհվել: Վերջին զոհը, որի մասին իմացավ աշխարհը, 68-ամյա օպերատոր էր: Ինչո՞վ է տարբերվում Ուկրաինան Սիրիայից, ես մտածում եմ՝ հիմա ոչնչով, այստեղ էլ են կրակում, այնտեղ էլ: Մի խոսքով, պետք է այնպես անել, որ մարդիկ չզոհվեն:



