Այսօր մեզ զարմացրեծ վարչապետ Տիգրան Սարգսյանի անսպասելի որոշումը, ըստ որի պետք է հաշվի առնել եզդի համայնքի կարծիքը քանի որ “խաթարվել է եզդի համայնքի հանգիստը’: Պարոն Սարգսյան այդ որտեղ տեսաք եզդի համայնք մի թե վեց հոգին համայնք են դառնում: Այդ ինչպես է ստացվում, որ եզդի համայնքի իրական խնդիրները չեք նկատում, իսկ սա որը ոչ մի ձևով չի առնչվում մեր շահերին դուք համարում եք մեր շահը: Որտեղ եք տեսնում եզդի համայքնի շահ այստեղ, շահ է արդյոք այն, որ մեր աղջիկների մի մասը շարունակելու է անկիրթ մնալ : Պարոն Սարգսյան այս քայլով միանշանակ կառավարություը իր դեմ է տրամադրելու եզդի երիտասարդությանը, քանի որ դուք օրենք եք ընդունմ հաշվի չառնելով այն մասսաին ում վերաբերվում է օրենքը: Կարծում եմ սա կարելի է դիտարկել կոնկրետ քաղաքականություն ուղված եզդի ժողովրդի դեմ: Միանշանակ ինչ որ ուժերի համար ձեռնտու չէ եզդի երիտասարդության կրթված լինել ու համոզված եմ, եթե կառավարությունն է հաշվի առնում ապա կարելի է այդ շահագռգիռ անձին գտնել կառավարության ներսում: Եվ հետո չէ որ Կառավարությունն էր նշում, որ բժշկական տեսկետից տասնութ տարեկանից ցածր ամուսնությունները չեն խրախուսվում, միթե այդ բժշկական տեսակետը վերաբերվում էր միայն հայերին: նման կերպով պետք է խախտեք մեր կրթության իրավունքը ուրեմն դուք խտրական վերաբերմունք եք ցուցաբերում և մենք կդիմենք եվրոպական կառույցներին, որպիսզի նման խտրականություն չկիրառվի:
Սինջար եզդիների ազգային միավորում հ/կ նախագահ Բորիս Թամոյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել