Life.panorama.am-ը գրում է.

«Դա առաջին անգամն էր, որ իմ «տղա տեղով»  ծաղիկ էի ստանում». Դավիթ Մարդյան

«Դժվար ապրուստ», «Հարազատ թշնամի» սերիալներից հանրությանը հայտնի դարձած դերասան Դավիթ Մարդյանն ասում է, որ իրեն ավելի շատ ասոցացնում են Ստյոպիկի կերպարի հետ: Life.panorama.am-ի հետ զրույցում Դավիթն անդրադարձել է սերիալներին ուղղված քննադատություններին, իր նախասիրություններին, երկրպագուհու մատուցած անակնկալին և անձնական կյանքին:

-Արդեն որքա՞ն տարի է, ինչ խաղում եք սերիալներում:

-Մոտ երեք տարի:

-Այս երկու սերիալներից ո՞ր մեկում կերտած  կերպարի հետ են ամենաշատը ձեզ ասոցացնում:

-«Դժվար ապրուստի» Ստյոպիկի:

-Ըստ ձեզ,  հայկական սերիալներին ուղղված քննադատությունների ո՞ր մասն է արդարացված և որ մասը` չափազանցություն:

-Չարախոսությունները հաշվի չեմ առնում:

-Չե՞ք կարծում, որ որոշ քննադատություններ տեղին են և արդարացված:

-Ես քննադատություններին չեմ հետևում, չգիտեմ:

-Օրինակ` ասում են, որ  սերիալներում ագրեսիա է քարոզվում:

-Թող այդ ասողները գնան փողոցներ, մարդկանց նայեն: Երեխաներն, օրինակ, հաստատ սերիալներից չեն ընդօրինակում այդ ագրեսիվ վարքը: Ամեն մեկն իր խելքն ունի, և եթե ծնողներն աչալուրջ լինեն, լավ դաստիարակեն, երեխաները եթե վատը տեսնեն էլ, չեն ընդօրինակի:

-Այսինքն, չեք բացառում, որ սերիալների միջոցով հնարավոր է` վատը տեսնեն:

-Կարող են տեսնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել