Արդեն ՃԱՀԻՃ բառը գրեթե բոլորիս համար դարձել է սովորական, առօրեական, ինչ-որ տեղ էլ մշտական գործածության բառ՝
- երկիրը դարձել է ՃԱՀԻՃ,
-տնտեսությունը ՃԱՀՃԱՑԱԾ է,
-քաղաքական դաշտը վերածվել է ՃԱՀԻՃԻ և այլն:
Օրինակների շարքը նույնիսկ անվերջ կարելի է շարունակել:
Իսկ այն, թե ինչ է արվում իրավիճակը փոխելու առումով կամ արդյո՞ք որևէ բան արվում է, այ դա արդեն հարցերի հարցն է:
Կառավարության փոփոխության, ներկայացված ու հաստատված ծրագրերի պրիզմայով նայելու պարագայում պատասխանը միանշանակ պարզ է. գրեթե ոչինչ էլ չի արվում և մոտ ապագայում հույսի նշույլ անգամ չի առկայծում այդ ուղղությամբ:
Բա լավ, ի վերջո կա համացանց՝ մասնավորապես ՖԲ-ն, որտեղ բողոքի ալիքը գրեթե ամենօրյա է ու ահռելի ՄԵԾ իր չափերով,
-կան քաղաքացիական տարբեր շարժումներ ու նախաձեռնություններ, որոնք տարբեր ակցիաներով են երբեմն հանդես գալիս և այլն:
Բայց թույլ տվեք ասել, որ այն, ինչ կա, կամ իմիտացիա է, կամ պայքար հետևանքների դեմ՝ անփոփոխ թողնելով ծնող պատճառը:
Կա պատճառը, կլինեն հետևանքները և դրանք բազում են:
Իսկ եթե մի քիչ գեղարվեստական ձևի մեջ, ապա մեզանից այդ ո՞վ է, որ կշտապի օգնության հասնելու այն գորտին, որը ապրելով ՃԱՀՃՈՒՄ, ընտելացել է դրան և մերթընդմերթ արձակում կռկռոցներ:
Երևի մի քիչ տգեղ հնչեց համեմատությունը, բայց իրոք, ներկան նման է ուղղակի իմաստով ու բոլոր առումներով ՃԱՀԻՃԻ, իսկ հասարակությունը գրեթե հարմարվել է այդ նույն ՃԱՀՃԻՆ և նաև իր մեղքով հայտնվել նույն գորտի կարգավիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել