Հայաստանի Ազգային գրադարանում այս տարի 650 միավոր գիրք է թվայնացվելու Panorama.am-ը գրում է.

Հայաստանի Ազգային գրադարանում շարունակվում է գրականության թվայնացման գործընթացը: Այս տարվա ընթացքում նախատեսված է թվայնացնել 650 միավոր գիրք: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ազգային գրադարանի գիտքարտուղար Հայկանուշ Ղազարյանը:

Ներկայացված տվյալների համաձայն, այսօրվա դրությամբ արդեն թվայնացվել է 126 անուն թերթ և ամսագիր(661,459 էջ), 2159 անուն գիրք:

Հ. Ղազարյանի խոսքով, դեռևս թվայնացվել է Հայաստանի Ազգային և Գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանների շատ քիչ մասը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել