Արմեն Ջիգարխանյան. «Ռուսաստանը ֆուտբոլային երկիր չէ, այստեղ լավ հոքեյ են խաղում»Life.panorama.am-ը գրում է.

Երբեմն այնպիսի հիմար հարցեր են տալիս: Մի անգամ ինձ մեկը լրջորեն հարցրեց. «Երբ դերասանը բեմի վրա ուտում է, դրա համար վճարո՞ւմ է, թե` ոչ»:

Եթե ուզում ես հասկանալ, թե ինչ է կատարվում ուղեղումդ և հոգուդ մեջ կարդա և լսիր դասականներին:

Կանանց յուրահատկությունն այն է, որ տարբեր իրավիճակներում միևնույն կնոջ հետ քեզ տարբեր կերպ ես զգում:

Մարդը կյանքի հաջողության սպասման մեջ պետք է ծանրակշիռ լինի, չարժե` այս ու այն կողմ ընկնել:

Ինձ դուր է գալիս Ռոբերտ Դե Նիրոն, նա հոյակապ կարողանում է փոխել իր հայացքը:

Ռուսաստանը ֆուտբոլային երկիր չէ, այստեղ լավ հոքեյ են խաղում:

Կյանքում մարդուն միշտ ուղեկցում է վախը` չհասկացված լինելու վախը, վատ տպավորություն թողնելու վախը և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել