«Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը հայտարարել է, թե այն պետական մարմինները, որոնք հրապարակային միջոցառումների ժամանակ հայերեն զուգահեռ թարգմանություն չեն ապահովի, անպայման կտուգանվեն: Նման խախտումների համար նախատեսված է տուգանք 200 հազար դրամի չափով:

«ՉԻ» - Փաստորեն Եվրասիական միությանն անդամակցելը կարող է լեզվի տեսչության համար կայուն եկամտի աղբյուր դառնալ: Չէ՞ որ ռուսաստանցի կամ «եվրասիացի» պաշտոնյաները զայրանում են, երբ իրենց խոսքը թարգմանվում է հայերեն, և ՀՀ պետական մարմինների ղեկավարները կարող են նրանց զայրացնելու համար իրենց գրպանից վճարել այդ 200 հազար դրամը: Կամ էլ կարելի է այդ գումարը ներառել միջոցառման կազմակերպման ընդհանուր ծախսերի մեջ, կամ՝ բյուջեից «բիրիքով» վճարել լեզվի տեսչությանը և բոլոր միջոցառումներն անցկացնել «աշխատանքային լեզվով»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել