Emedia.am-ը գրում է.
Ձեզ ենք ներկայացնում օրվա աստղագուշակը:
Խոյ
Օրը հաջող է սկսվում, դժվար թե ինչ–որ բան խանգարի ձեզ հասնել նպատակին։Ձեր աշխատանքային կանխազգացումը շատ սուր է, հենց դրա շնորհիվ է, որ դուք արագ եք ճիշտ որոշում ընդունում։ Աշխատանքային բանակցությունների ժամանակ ցուցաբերեք դիվանագիտական հմտություններ։ Այսօր դուք կկարողանաք ընդհանուր եզրեր գտնել բոլորի հետ։ Հնարավոր է նոր ռոմանտիկ զգացումներ, որոնք մեծ դեր կխաղան ձեր կյանքում։
Ցուլ
Ամեն ինչ սկսվում է հաջող. դուք հասնում եք հաջողության ձեր գործերում։ Օրվա առաջին կեսը հարմար է ճանապարհորդության համար։ Լավ օր է նաև աշխատանքային հանդիպումների, խնջույքների համար։ Օրվա երկրորդ կեսը բարեհաջող չէ։ Էմոցիոնալ ֆոնը կայուն չէ, դուք տխուր եք և վհատվում եք մանրուքների համար։ Հնարավոր են փոքրիկ վեճեր ընկերների և հարազատների հետ։ Փորձեք խուսափել հոգնածությունից, այն կարող է շատ վատ ազդել ձեր վրա։
Երկվորյակներ
Գործերում կարգուկանոն հաստատելը դժվար է, բայց հնարավոր։ Դրա համար հարկավոր է տրամադրվել և ուշադիր լինել։ Օրվա առաջին կեսը հաջող է աշխատանքային հանդիպումների համար, սակայն պետք չէ հույսը դնել նրա վրա, որգործընկերների հետ հնարավոր կլինի անմիջապես ընդհանուր հայտատարի գալ։ Ձերայսօրվա գլխավոր նպատակը լավ տպավորություն թողնելն է։ Երեկոն հանգստի և հարազատների հետ շփման համար է։ Խնջույքների ավելի լավ է չգնալ։ Մի շտապեք նոր ծանոթություններ ձեռք բերել, դա կարող է վատ ավարտվել ձեզ համար։
Խեցգետին
Շրջապատի հետ հարաբերությունները վատ են դասավորվում, անգամ հնարավոր չիլինի հանգիստ շփվել նրանց հետ, ում հետ դուք շատ լավ հարաբերություններ ունեք։ Անգամ աննշան միջադեպը կարող է ձեզ հունից հանել։ Օրը էմոցիաներով լի է լինելու, սակայն ընկճախտից հնարավոր է ձերբազատվել։ Օրը հաջող չէ գնումների համար. չմտածված ծախսերից կարող են ֆինանսական խնդիրներ առաջանալ։ Սակայն հին ընկերները ձեզ կօգնեն հաղթահարել բոլոր խնդիրները։
Առյուծ
Օրը այդքան էլ հաջող չի սկսվում, բայց դուք կարողանում եք հաղթահարել բոլոր բարդությունները։ Անգամ ամենաբարդ վիճակներում ձեզ օգնում է ձեր սուրկանխազգացումը։ Ցանկալի չէ կիսվել որևէ մեկի հետ ձեր ծրագրերով, որքան երկար նրանք մնան գաղտնի, այդքան ավելանում է նրանց իրականանալու հնարավորությունը։ Լավ օր է գնումների համար։ Ընկերները և բարեկամները մեծ սիրով են ընդունում ձեր խորհուրդները և օգնությունը։
Կույս
Լավ օր է բանակցությունների, համագործակցության, համախոհներ փնտրելու համար։ Հնարավոր կլինի նոր գործընկերներ գտնել և ամրապնդել ձեր մասնագիտական դիրքը։ Հնարավորություն կա փոխել աշխատանքը կամ կարիերայի աստիճանով առաջ գնալ։ Տնային գործերը նույնպես լավ են ընթանում, դրանում ձեզ օգնում են հարազատները։ Պետք չէ մոռանալ նաև հանգստի և ժամանացի մասին։Դուք ոչ միայն կստանաք դրական էմոցիաներ, այլ նաև նոր ծանոթություններ ձեռք կբերեք։
Կշեռք
Օրը բերելու է պլանավորած և չպլանավորած շատ հանդիպումներ։ Ցանկացած իրավիճակում դուք բարձունքի վրա եք լինելու, ցույց կտաք ձեզ լավ կողմից։ Գործընկերների հետ աճած բոլոր տարաձայնությունները դուք կայծակնային արագությամբ կհարթեք։ Ծանոթ կանայք կտան լավ խորհուրդներ։ Կստանք նաև մասնագիտական և անձնական լավ նորություններ։ Կարելի է հյուրեր ընդունել, կազմակերպել խնջույքներ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ