Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Audi TT մակնիշի 35 UD 179 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան- Երևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս ճանապարհային ոստիկանության Հրազդանի նախկին հենակետի դիմաց բախվել է ծառայություն կատարող, կայանված վիճակում գտնվող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի Toyota մակնիշի 636 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Audi ավտոմեքենայից քաղաքացիների և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցների օգնությամբ դուրս են բերվել Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 122 տան բնակիչներ 60-ամյա Ռաֆիկ Տոնոյանը, 25-ամյա Անդրանիկ Տոնոյանը, 54-ամյա Ռուզաննա Մարգարյանը և 23-ամյա Սեդա Ավագյանը, ովքեր այդ պահին ծառայություն կատարող ՃՈ աշխատակիցներ, ոստիկանության մայոր, Հրազդան քաղաքի բնակիչ 42-ամյա Բարեղամ Կիրակոսյանին և Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչ, ոստիկանության կապիտան 30-ամյա Արթուր Մինասյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



