Replik.am-ը գրում է.

Կրեմլում ոչինչ չգիտեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու բրիտանացի երաժիշտ Էլթոն Ձոնի մտադրության մասին:

«Մենք դեռ ոչ մի ինֆորմացիա չենք ստացել, ուստի ոչինչ չունենք այս մասին ասելու»,-հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ հայտնվում էր, որ Էլթոն Ջոնը պատրաստվում է մեկնել Մոսկվա, հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հետ և քննարկել Ռուսաստանում հոմոսեքսուալների կարգավիճակին վերաբերող հարցերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել