Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աթենքի փողոցում քամու հետևանքով 3 էլեկտրասյուն շրջվել է և փակել փողոցը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, էլեկտրասյուների գետնին տապալման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները` դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/19257/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



