Panorama.am-ը գրում է.
Մայիսից սկսած բոլորս սկսում ենք ապրել արձակուրդների ապրումով: Սակայն պարզվում է ամենամյա հարցերին` ո՞ւր մեկնել հանգստանալ և ի՞նչ գույնի լողազգեստ գնել գումարվում է ևս մեկը, որն իրականում ամենակարևորն է` իսկ որքա՞ն ժամանակ է պետք մարդուն, որպեսզի օրգանիզմը լիակատար հանգստանա:
Իհարկե, այստեղ է, որ շատերը կմատնանշեն արձակուրդային հաշված օրերի հանգամանքը, բայց մասնագետները պնդում են, որ լիարժեք հանգստանալու համար մարդուն անհրաժեշտ է նվազագույնը երկու անընդմեջ շաբաթ, հատկապես այն պարագայում, երբ արձակուրդը կապված է այլ երկիր կամ կլիմայական այլ գոտի տեղափոխվելու հետ:
«MedPulse» կայքի հաղորդմամբ` արձակուրդ մեկնողներին խիստ ցուցված է փոխել առօրյա միջավայրը` մեկնել ծով, ամառանոց կամ անտառ, որպեսզի ուղեղն էլ հանգստանա և որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել մաքուր օդին: Շատ կարևոր է, որպեսզի մարդ լիարժեք քնի գիշերները (իսկ արձակուրդում սովորաբար լինում է հակառակը) և գոնե որոշ ժամանակով մոռանալ, որ տեխնիկան մեզ հեռուստատեսություն, ռադիո ու առավել ևս համացանց է նվիրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ