Բարձրակարգ հավաքականը շարքայիններից տարբերվում է հենց նրանով, որ իր խաղը պլանավորում է ամբողջ 90 րոպեների համար:
Մինչև երկրորդ խաղակեսի միջնամասը թվում էր՝ Նիգերիայի հավաքականը տիրում է նախաձեռնությանը, խաղադաշտում անհետաքրքիր ֆուտբոլ էր:
Սակայն խաղի վերջնամասում ֆրանսիացիները վերագտան իրենց խաղը:
Գրոհների տարափ էր տեղում նիգերացիների դարպասին. մի դեպքում նրանց օգնում էր դարպասապահը, մեկ այլ դեպքում՝ դարպասաձողը:
Ի վերջո, նիգերացիների դարպասապահի նյարդերը տեղի տվեցին, ու Պոլ Պոգբան գլխի գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը:
Խաղի վերջին րոպեներին էլ Նիգերիայի դարպասին գրանցվեց ինքնագոլ::
Ֆրանսիացիներն անցան հաջորդ փուլ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=681607658555448&set=np.31190042.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



