ԱԱ-2014. Ֆրանսիան քառորդ եզրափակչում է (Տեսանյութ)Armsport.am-ը գրում է.

Աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչ փուլի շրջանակներում կայացավ Ֆրանսիա-Ալժիր հանդիպումը:

Առաջին խաղակեսի ընթացքում դարպասի գրավում չգրանցվեց. երկու կողմերն էլ խաղադաշտում աչքի էին ընկնում ակտիվ գործողություններով: Երկրորդ խաղակեսի մեկնարկում նկատելի էր ֆրանսիացիների ճնշում մրցակցի վրա: Մի քանի դրվագում Դիդյե Դեշամի սաները գոլ խփելու իրական հնարավորություն ունեիր, սակայն Վիսենտ Էնիամայի պաշտպանած դարպասում գնդակը հայտնվեց միայն 79-րդ րոպեին, երբ տուգանային հրապարակում ամենից արագ կողմնորշվեց երիտասարդ կիսապաշտպան Պոլ Պոգբան՝ գլխի հարվածով գնդակն ուղարկելով դարպասը՝ 1-0: Արդեն հանդիպման վերջին րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Վալբուենայի փոխանցումից հետո գնդակի ուղղությունը դեպի դարպասը շեղեց նիգերիացիների ավագ Ժոզեֆ Յոբոն՝ 2-0:

Այսպիսով, Ֆրանսիան դուրս է գալիս քառորդ եզրափակիչ եւ սպասում իր մրցակցին, որը հայտնի կդառնա Երեւանի ժամանակով 00:00-ին մեկնարկող Գերմանիա-Ալժիր խաղից հետո:

Ֆրանսիա-Նիգերիա՝ 2-0

Գոլը՝ Պոգբա 79, Յոբո 90+1 (ինքնագոլ)

Խաղադաշտում թիմերը ներկայացան հետեւյալ ֆուտբոլիստներով. Ֆրանսիա. Լյորիս, Դեբյուշի, Կոսյելի, Վարան, Էվրա, Պոգբա, Մատուիդի, Կաբայ, Վալբուենա, Բենզեմա, Ժիրու Նիգերիա. Էնիամա, Օշանիվա, Էմբրոուզ, Յոբո, Օմերուո, Մուսա, Մոզես, Միկել, Օնազի, Օդեմվինգի, Էմենիկե

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել