Քսաներորդ դարի 50-70-ական թթ ամերիկյան գրականության վրա մեծ ազդեցություն ունեցավ էութենաբանական (գոյաբանական կամ էքզիստենցիալիստական) փիլիսոփայությունը: Մարդու օտարացման խնդիրը դրվեց այսպես կոչված «կոտրվածների» գաղափարախոսության ու գեղագիտության հիմքում: 50-ական թթ. Սան Ֆրանցիսկոյում ձևավորվեց երիտասարդ մտավորականության մի խումբ, որն ինքն իրեն անվանեց «կոտրված սերունդ» կամ պարզապես` «կոտրվածներ»: Վերջիններս չափազանց զգայուն սկսեցին վերաբերվել այնպիսի երևույթների, ինչպիսիք են հետպատերազմական դեպսրեսիան, «Սառը պատերազմը», միջուկային աղետի վտանգը: «Կոտրվածները» փաստում էին մարդկային անհատի օտարացվածությունը իր իսկ ժամանակակից հասարակությունից, որը բնականաբար արտահայտվում էր բողոքի միջոցով: Երիտասարդական այդ շարժման ներկայացուցիչները զգացնել էին տալիս, որ իրենց ժամանակակից ամերիկացիներն ապրում էին քաղաքակրթության ավերակներում: Պայքարը վերնախավի դեմ նրանց համար դարձավ միջանձնային հարաբերությունների յուրօրինակ ձև, որը և նրանց գաղափարախոսական իմաստով հարազատացրեց էութենաբանական փիլիսոփայության գաղափարախոսներ Սարթըրի ու Քամյուի հետ:
«Կոտրվածների» դպրոցի ամենանշանավոր ներկայացուցիչը Ջեյք Քերուակն էր
(1922-1969):
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nargabi1990/posts/708633905869322?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել