...56.358 ԱՄՆ դոլար (50․000 շվեյցարական ֆրանկ) տուգանք կվճարի Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան Ռուսաստանի հետ խաղում իր երկրպագուների անվայել պահվածքի համար 

FIFA-ն հիշեցրել է, որ խաղի ընթացքում խստիվ արգելվում է լազերային ցուցիչներ ու պայթուցիկներ օգտագործել։ Լազերի խանգարելու մասին խաղից հետո պնդում էր ռուսական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն։ Նրա վարկածով, հենց լազերային ցուցիչի պատճառով էր, որ իր հավաքականի դարպասապահը բաց թողեց գնդակը, ինչի արդյունքում հաշիվը դարձավ 1։1 ու Ռուսաստանը զրկվեց փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել