Խոհեր
Ի հակադրությաուն թվացյալ ճշմարտության` մենք ոչ թե շարժվում ենք անցյալ, ներկա, ապագա ուղղությամբ, այլ հակառակը. գալիս ենք ապագայից, քննություն տալիս ներկայում և ամրագրվում անցյալում:
Եվ առհասարակ, ներկան անշարժ, անկենդան մի միջանցք է ընդամենը, կամուրջ ապագայից դեպի անցյալ: Սա մի յուրահատուկ մաղ է, որի վրա ապագայից` վերևից, թափվում են հոգիները. արժանավորներն անցնում են մաղի անցքերով և հայտնվում ու ամրագրվում անցյալում, միանում Մայր հոգուն, այնպես ինչպես անձրևն է իվերջո երկնքից թափվում և ձուլվում Օվկիանոսին: Անարժաններն ուղղակի մնում են մաղի վրա` ներկայում` այդ տարանցիկ միջանցքում, որտեղ վխտում են միլիոնավոր անիմաստ ու անարժան ապրած մարդկանց հոգիները ու ավելացնում դրանց կմախքների քանակները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vruyr.arcruni/posts/497507000380098?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել