ՃՇՀԱՀ դիմորդների դիմումը՝

Մենք՝ ՃՇՀԱՀ 2014թ.-ի դիմորդներս և մեր ծնողները մեր անվստահությունն ենք ներկայացնում գծագրություն առարկայի քննության անցկացման սահմանակարգին: Մենք համարում ենք, որ շատ անարդար էր ամբողջ քննության կարգը:

1. Քննական տոմսերը չէին համապատասխանում ուղեցույցի խնդիրներին:

2. Խստիվ արգելված էր լուծված խնդիրների պատճեն տրամադրել, որի միակ պատճառը կարող է լինել հետագայում ստուգող հանձնաժողովի կողմից գծագրերի վրա փոփոխություններ կատարելու նպատակը:

3. Տոմսերը չէին տրամադրվել վիճակահանությամբ: Դրանք բաժանվել են հանձնաժողովի անդամների կողմից առձեռն:

4. Գծագրերի վրա չնշվեց անուն, ազգանուն: Նշվեց կից թերթիկի վրա, որը ամրացվեց գծագրին:

5. Հանձնաժողովի անդամները մասնավոր պարապում էին դիմորդների հետ, ինչը արգելվում է օրենքով: Խնդրում ենք պատասխանել մեր բոլոր հարցերին: Առաջարկում ենք արդար քննություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել