Դատախազը պահանջում է Վոլոդյա Ավետիսյանին ազատազրկել 6 տարուց ավելPanorama.am-ը գրում է.

Այսօր Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով նիստի ժամանակ մեղադրող դատախազ Հենրիկ Պապիկյանը դատարանին միջնորդեց ամբաստանյալին դատապարտել 6.6 տարի ժամկետով:

Նա հայտարարեց, որ դատաքննության ընթացքում ամբողջությամբ ապացուցվել է Վոլոդյա Ավետիսյանի մեղքը, ինչը ենթադրում է, որ նրա նկատմամբ պետք է կիրառվի ազատազրկում: Բացի 6 տարի 6 ամիս ազատազրկում պահանջելը դատախազ Պապիկյանը միջնորդեց Վոլոդյա Ավետիսյանից բռնագանձել 2000 ԱՄՆ դոլար: Նկատենք, որ գործով տուժող Հենրիկ Զաքարյանը որևէ պահանջ չէր ներկայացրել Վոլոդյա Ավետիսյանին:

Իր պաշտպանական ճառում Վոլոդյա Ավետիսյանը հայտարարեց, որ Ազատության հրապարակում շարժումը «հենց այնպես չի սկսել» և որ իրականում խնդիր է եղել` ազատամարտիկների սոցիալական ծանր վիճակը: 

«Իմ կյանքը ես ամբողջությամբ նվիրել եմ հայ ժողովրդին: Պատրաստ եմ անգամ նստել տասը տարի, խնդիր չունեմ, որպեսզի մեր հայ ազգը փրկվի, պետությունը դառնա պետություն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել