Դավիթ Բադալյան. լռությունից հետո երգիչը որոշել է հիշեցնել իր մասինArmnewsTV.am-ը գրում է

Դավիդ Բադալյանը միապաղաղությունից հոգնեց ու մոր հետ Կապանից եկավ Երևան ինչ-որ բան փոխելու համար: Փոքր էր, երբ տաղանդներ փնտրող մրցույթում կատարեց Տաթևիկ Հովհաննիսյանի երգերից ու բացահայտեց, որ իր վոկալային տվյալները միայն ընտանիքի անդամներին չէ, որ գոհացնում են: Այն ժամանակ տղայի համար աստղային ապագա կանխորոշեցին:

R&B ոճը Հայաստանում մի պահ պոպուլյար դարձավ, բայց չվաճառվեց: Դավիթը ձայնագրեց մի քանի երգ, տեսահոլովակներ նկարահանեց` հիմնականում դուետներ, որոնցից մեկն էլ սկանդալի պատճառ դարձավ: Ռիփփիի հետ սիրավեպ վերագրեցին, ցանկացած բացարկի էլ չհավատացին:

Հենց այդ ժամանակ էր, որ բոլորը քննարկում էին Դավիթ Բադալյանին, իսկ նա ասպարեզից անհետացել էր` հայրենիքի հանդեպ պարտքն էր կատարում: Երկու տարի Դավիթ Բադալյանը զորամասում մշակում էր պլաններ սեփական երաժշտական բիզնեսը սկսելու համար: Վերադառնալուն պես ծանոթացավ ռեժիսոր, երգիչ Վահե Հարությունյանի հետ, հասկացավ, որ իրենց մտքերը համընկնում են ու որոշեց` հենց նրա հետ ամեն ինչ կսկսի սպիտակ էջից: Հիմնեցին «Բիանկո ռեքորդս»-ը: 

Էմմիի հետ գործակցությունը այդքանով չի սահմանափակվել: Դավիթը որոշել է հիշեցնել Դավիթ Բադալյան երգչի մասին: Նախ ամռան տապին կներկայացնի լողափային «30 աստիճան» երգը, հետո էլ էմմիի հետ դուետ կկատարի:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել