Panorama.am-ը գրում է.
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային և հայաստանյան գրասենյակների տնօրեններ Ռուդոլֆ Շոխին և Զառա Ալավերդյանին:
Սերգո Կարապետյանը նշել է, որ այսօր մեր երկիրը շարունակում է ընդլայնել և խորացնել իր հարաբերությունները եվրոպական միության երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, հայտնում են գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարը առանձնապես կարևորել է նշված համագործակցության շրջանակներում իրականացվող Սյունիքի մարզի անասնապահության և Մեղրիի գյուղատնտեսության զարգացման ծրագրերը, որոնց շնորհիվ հնարավոր է եղել իրականացնել կենդանիների որոշ հիվանդությունների հայտնաբերման և կանխարգելման աշխատանքներ, բարձրացնել անասնապահությամբ զբաղվող ֆերմերների մասնագիտական և բիզնես հմտություններ, ինչպես նաև զարգացնել պտղաբուծությունը մասնավորապես Մեղրիի տարածաշրջանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ