Մեքսիկայի գյուղերից մեկի՝ Բենիտո Խուարեսի բնակիչները սպանել են 7.5-մետրանոց օձի: Գյուղացիները վախենում էին, որ այս հսկայական օձը կարող էր անգամ երեխա կուլ տալ: Այս օձը «շրջում էր» երկաթուղում, երբ գնացքի ուղևորները պատուհանից տեսան նրան:

Երբ գյուղացիներն իմացան, որ այս օձը պառկած էր երկաթուղում, նրանք զինվեցին փայտերով ու ցաքատներով և սլացան օձին սպանելու: Գյուղացիները կտրեցին օձի գլուխը: Բնապահպանները քննադատել են օձին սպանողներին և նշել, որ նրանց կարող է դատական պատասխանատվություն հասնել: Այնուամենայնիվ, գյուղացիները չեն զղջում իրենց արարքի համար. նրանք համարում են, որ իրավունք ունեին պաշտպանելու իրենց և իրենց նախիրը այդ հսկայական արարածից: Տեղացի Նիկանդրո Ագիլարն ասել է. «Ես երբևէ այդքան մեծ օձ չեմ տեսել: Ակնհայտ էր, որ այդ օձը մեծ վտանգ էր ներկայացնում մարդկանց ու անասունների համար: Այն կարող էր անգամ հեշտությամբ երեխա կուլ տալ»:

Մի քանի այլ գյուղացիները մեղադրում էին օձին մի քանի կենդանիների անհետացման մեջ: Սկզբնական շրջանում համարվում էր, որ արծիվներն էին կատարվածի մեղավորը: Գյուղացիները չէին պատրաստվում հայտնել օձի սպանության մասին: Այդ մասին պատահականորեն հայտնի դարձավ: Գյուղացիները կամուրջի վրա էին դրել անկենդան օձին և պատրաստվում էին մաշկազերծ անել նրան, երբ մի զբոսաշրջիկ նկատեց օձին ու որոշեց լուսանկարել նրան: Լուսանկարը տարածվեց ինտերնետում, և հսկայական օձի սպանության մասին լուրերը բոլորին հայտնի դարձան:



