Panorama.am-ը գրում է.
Վարչական դատարանը վարույթ չի ընդունել Հայաստնանի Հելսինկյան կոմիտեի հայցը, որով նրանք պահանջում էին առոչինչ ճանաչել Աֆրիկյանների ակումբի շենքը հանրային գերակա շահ ճանաչելու և այժմյան տարածքից տեղափոխելու մասին կառավարության և Երևանի քաղաքապետարանի որոշումը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Կոմիտեի իրավաբան Անի Վարդանյանը:
«Հանրային գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման վերաբերյալ դատարանը որոշել է մերժել մեր հայցը, իսկ շենքը տեղափոխելու մասին Երևանի քաղաքապետարանի որոշման վերաբերյալ դատարանը որոշել է վերադարձնել փաստաթղթերը` հայցադիմումում փաստաթղթային թերությունների պատճառով»,- մեզ հետ զրույցում փոխանցեց Անի Վարդանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/law/2014/06/30/court/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



