Վարդենիսցիները փակել են Վարդենիս-Երևան ավտոճանապարհըLife.panorama.am-ը գրում է.

Վարդենիսցիները կեսօրին մոտ փակել են Վարդենիս-Երևան ավտոճանապարհը: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սահակ Ստեփանյան: «Ճանապարհը փակել են ուժեղ փոթորիկից տուժած բնակիչները , պահանջում են կառավարության  անդամները գան և քննարկվի տրամադրվելիք օգնության հարցը: Մենք աշխատակազմով այնտեղ էինք, փորձեցինք որևէ բան անել, սակայն ոչինչ չստացվեց: Այս պահին կարող ենք ասել, որ համապատասխան հանձնաժողովը ստեղծված է, վնասի չափը ճգրտվում է»,-ասաց Սահակ Ստեփանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել