Կերալա նահանգը գտնվում է Հնդկաստանի հարավ-արևմուտքում՝ Արաբական ծովի ափին: Տեղանունը նշանակում է Կոկոսյան արմավենիների երկիր: Այստեղի բնակչությունը 21,3 մլն մարդ է: Այս վայրն աչքի է ընկնում կոկոսյան արմավենու տնկարկներով (Հնդկաստանի տնկարկների 70%-ը) և բրնձի ցանքատարածություններով։ Այստեղի վառ մշակույթը, հարուստ բուսական ու կենդանական աշխարհը ամեն տարի գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը: Այստեղ կան բազում ընկուզենիներ, թեյի ու սուրճի պլանտացիաներ: Կան նաև արմավենիներ: National Geographic-ը Կերալան հռչակել է աշխարհի 10 դրախտավայրերից մեկը: Գերիշխող արևադարձային կլիմայի շնորհիվ այստեղ աճում են ամենաէկզոտիկ բույսերն ու մրգերը: Կերալա նահանգում բնակվում են տարբեր կրոնների պատկանող մարդիկ: Այստեղ ոչ միայն ժամանակակից բնակիչներ են ապրում, այլև ցեղեր, որոնք  էլ ավելի բազմազան են դարձնում այս տարածքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել