Վարդենիսում Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը մասնակի վերականգնվել էLife.panorama.am-ը գրում է.

Ուժեղ քամու հետևանքով Վարդենիսի բնակիչներից տուժածներ չկան: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: «Տարբեր կայքերում նշել են, որ կան տուժածներ, երկու հոգի թեթև վնասվածք է ստացել, այն էլ բժշկական հաստատություն տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել»,-ասաց Ռաֆիկ Գրիգորյանը: 

Փոթորիկը մեծ վնաս է հասցրել Վարդենիս քաղաքի մի մասին: Մասնավորապես, քամին քշել տարել է սեփական տների տանիքները: Ուժեղ քամու հետևանքով դադարեցվել էր գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը: Մարզպետ մեզ հետ զրույցում նշեց, որ վնասված բարձրավոլտ էլեկտրասյուների վերականգնման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Մասնակի արդեն վերականգնվել էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել