Բժշկական ապահովագրություն, արևից պաշտպանող քսուկներ. Խորհուրդներ` հանգստի մեկնող հղիների համար Panorama.am-ը գրում է.

Հղիների համար հանգստի մեկնելը շատ օգտակար է, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է ընթանում հղիությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին` հավելելով, որ մինչև հանգստի մեկնելը նրանք պետք է հետևեն որոշակի կանոնների: Հղիները նախ պետք է խորհրդակցեն իրենց հղիությունը վարող գինեկոլոգի հետ, որի թույլտվության դեպքում միայն մեկնեն այլ երկրներ:

Պ.Սոցկիի ամենակարևոր խորհուրդը հանգստի մեկնող հղիներին այն է, որ մինչ մեկնելը պարտադիր բժշկական ապահովագրություն կատարեն` հետագա խնդիրներից խուսափելու համար:

«Հանգստի մեկնելուց առաջ հղիները պետք է նախապատրաստվեն: Առաջին հերթին իրենց մոտ պետք է լինեն բոլոր անհրաժեշտ դեղերը, այդ թվում ` ճնշման չափման սարք, քանի որ դրանք մշտապես կարող են ճանապարհորդության ընթացքում պետք գալ»,- ասաց նա:

Եթե հղիները ճանապարհորդում են մեքենայով, ապա գինեկոլոգը խորհուրդ է տալիս ճանապարհին հաճախ կանգնել, որպեսզի երկար նույն դիրքով չմնան, ինչպես նաև օդափոխվեն: Իսկ եթե հղիները պատրաստվում են ճանապահորդության մեկնել ինքնաթիռով, ապա Սոցիկին խորհուրդ է տալիս մեկնել մինչև 7 ամսական հղիությունը, դրանից հետո խորհուրդ չի տրվում ինքնաթիռով ճանապարհորդել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել