Pastinfo.am-ը գրում է.
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները հայտարարել են, որ Իրաքում և Սիրիայում իրենց կողմից գրավված տարածքներում հիմնվում է խալիֆայություն կամ Իսլամական պետություն, ինչպես նաև խմբի առաջնորդ Աբու Բակր ալ-Բաղդադիին հայտարվում է խալիֆ և «բոլոր մահմեդականների առաջնորդ»:
Խիստ իսլամական օրենքներով խալիֆայություն հիմնելը երկար ժամանակ եղել է ջիհադների նպատակը:
Խալիֆայության հիմնադրման մասին «Իրաքի և Լևանտայի իսլամական հանրապետություն» խմբավորման հայտարարության ձայնագրությունը տարածվել է համացանցում: Խմբավորումը հայտարարել է, որ այսուհետև այն կոչվելու է պարզապես «Իսլամական պետություն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/hy/node/45298
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել