Փիլիսոփաները սովորեցնում են. «Զուսպեղեքձեր հաճույքների մեջ»: Իսկ ես ասում եմ. «Ազատություն տվեք ձեզ, մի կողմ նետեք սանձերը»: Սիրահարվեք սատանայի պես: Խենթ եղեք: Փիլիսոփաներն անհեթեթություն են դուրս տալիս: Մի՞թե կյանքում կարող է չափից ավելին լինել բուրմունքը, չափից ավելի շատ բացված վարդեր, սոխակների երգ, կանաչ տերևներ, կարմիր արշալույսներ: Արդյոք կարելի՞ է սիրել չափավոր… «Զուսպ եղեք հաճույքների մեջ»: Խոնարհաբար շնորհակալ եմ: Կորչեն փիլիսոփաները: Հրճվել` ահա թե որն է իմաստնությունը: Դե ուրեմն հրճվեք, դե եկեք ցնծանք: Երջանի՞կ ենք մենք այն բանի համար, որ բարի ենք, թե՞ բարի ենք այն պատճառով, որ երջանիկ ենք… Ես ի՞նչ իմանամ… Լինենք երջանիկ, անկեղծորեն` առանց խորամանկությունների: Կուրորեն հնազանդվենք արևին: Ի՞նչ բան է արևը: Դա սերն է…

Tanec_v_solnce_lyubvi

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել