Պահ, մտահոգ եվրոպամետները հիմա էլ հարձակվել են Գեղամյանի վրա՝ Բաքվում արված նրա հայտարարությունների համար, որոնցում նա ԼՂՀ ու Ղրիմի հարցը դրել է նույն հարթության վրա, ասել է, որ շատ լավ կլինի, որ Ադրբեջանն էլ մտնի ԵՏՄ, ինչպես նաև հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի՝ այդ կառույցին անդամակցելը կարող է ինքնաբերաբար լուծում տալ Արցախյան հիմնախնդրին, ինչպես դա եղավ Էզասի ու Լոթարինգիայի դեպքում, երբ Գերմանիան ու Ֆրանսիան հիմնեցին ԵՄ-ը:
Հիմա մեր արևմտամետների մոտ հիստերիկ վիճակներ են: Վա՜յ, բա հիմա Եվրոպան ինչ կասի, վա՜յ, բա Ուկրաինան մեզանից կնեղանա, վա՜յ, Կրեմլի հրահանգներով ա Գեղամյանը գործել... Հանգստացեք հա, տիկնայք ու պարոնայք, արդեն հոգնեցրել եք ձեր ստրկամտությամբ:
Գեղամյանը աչքիս լույսը չի, ասեմ ավելին, ոնց որ բոլորն են իրան դհոլ ու հաճախորդ համարում, այնպես էլ ես, բայց չեմ կարծում, որ Գեղամյանը Բաքվում մասնավոր կարծիք է հնչեցրել, իսկ այդ կարծիքը մի շարք ուժեղ մեսիջներ ունի.
- Ղրիմի ու Արցախի մեր հարթության բերելը ճիշտ դիվանագիտական քայլ է, որովհետև ինչ-որ ձև ստիպում է Ռուսաստանին ավելի շատ նեցուկ լինել մեզ: Դա մեսիջ է հենց ռուսներին, ոչ թե ուկրաինացիներին ու ադրբեջանցիներին:
- Գեղամյանը լրիվ համարժեք օրինակ է բերում, երբ նշում է Էլզասի ու Լոթարինգիայի պատմությունը: Առհասարակ, կոնֆլիկտաբանության մեջ կոնֆլիկտների լուծման 4 տարբերակ կա՝ զիջում, փոխզիջում, փախուստ/կոծկում և 3-րդ ուժի կողմից կայացված որոշում: Հիմա ոչ մենք, ոչ էլ թուրքերը չենք կարում ոչ զիջման գնալ, ոչ փոխզիջման, ու էս պահին դեռ կոծկման կամ ստատուս-քվոյի փուլում ենք, իսկ եթե հայտնվենք կուռ միջազգային պլատֆորմի կոնտեքստում, 3-րդ ավելի ուժեղ կողմը մի ինչ-որ եղանակ կսինթեզի, որի միջոցով կողմերը կգան փոխզիջման, ընդ որում, որքան ավելի ուշադիր ու խելացի գործենք մենք, այնքան ավելի շահեկան կլինի այդ փոխզիջումը մեզ համար:
Իսկ արևմտամետների բարբաջանքը, ըստ էության, հանգում է երկու հիմնական թեզերի. Եվրոպան հիմա մեզ վրա կբարկանա, Ուկրաինան էլ Ադրբեջանին կսատարի: Այ ձեր ցավը տանեմ, թքած, թե Եվրոպան չի զայրանա, Եվրոպան ո՞ւմ շունն ա, ու հատկապես սեպտեմբերի 3-ից հետո մեզ ի՞նչ է կապում Եվրոպայի հետ այն աստիճան, որ դա մտահոգի մեզ: Ուկրաինայի պահով էլ լրիվ ցնդաբանություն է: Այ տնաշեններ, կարո՞ղ ա Ուրուգվայն էր էսքան տարի ՎՈՒԱՄ-ի անդամ, կամ Մադագասկարն էր հակահայկական բանաձևերին կողմ քվեարկում ու իր գրեթե ողջ սպառազինությունը Ադրբեջանին վաճառում: Ուկրաինան ոնց եղել ա մեր հակառակորդի մտերիմ դաշնակիցը, այնպես էլ մնացել է, այնպես որ, մի հատ ծորակ ճարեք ու սառը ջորվ լվացվեք, թե չէ ուղեղի գերտաքացում ա մոտներդ սկսել: