Քևին Բլենքենշիփը գրող է, պրոդյուսեր, մուլտիպլիկատոր և երկու հրաշալի զավակների հայր: Նրա երեխաների բախտը բերել է, որ նրանք այդքան տաղանդավոր հայրիկ ունեն: Նրանք շաբաթ օրերին առանձնահատուկ նախաճաշ են համտեսում՝ նախաճաշ, որում վառ կերպով արտացոլված է հայրիկի ստեղծագործական ձիրքն ու վառ երևակայությունը: Բլենքենշիփն սկսեց ստեղծել այս գեղեցիկ ուտեստները, երբ ծնվեցին նրա որդիները: Չնայած իր զբաղված գրաֆիկին՝ նա հասցնում է ժամանակ գտնել խոհարարական աշխատանքի համար: Մի հարցազրույցի ընթացքում նա ասել է.

«Ծնող դառնալուց հետո շատերը կորցնում են իրենց կրեատիվությունը իրենց ուսերին ծանրացած հոգսերի պատճառով: Ես ինքս էլ նախկինի պես շատ նկարչությամբ զբաղվելու ժամանակ չեմ գտնում: Այնուամենայնիվ, ես համատեղում եմ ծնողական պարտականություններն ու արվեստը: Ես ամեն շաբաթ նախաճաշի համար քանդակներ եմ ստեղծում, սակայն դրանք ոչ թե հասարակ քանդակներ են, այլ բլիթ-քանդակներ»:

Այս ուտելի քանդակները ստեղծելու համար հարկավոր է ընդամենը «Bisquick», կաթ, մեկ ձու, երեք թեյի գդալ շաքարավազ, մեկ թեյի գդալ վանիլ և տարբեր տեսակի համեմունքներ: Անշուշտ, այս ամենը պետք է համեմել նաև կրեատիվությամբ ու վառ երևակայությամբ: Այս կախարդական խմորով Բլենքենշիփը պատկերում է արտասահմանյան մուլտհերոսների, հայտնի մարդկանց ու կենդանիների: 

 

1. Վոլվերին

Wolverine
   

2. Կոկորդիլոս

Crocodile

4. Ջիմի Հենդրիքս

Jimi%20Hendrix

7. Մորմ

Tarantula
   

11. Հրեշ ծառը և գանգերը

Tree%20monster%20with%20skeletons
   

12. Զանդոր

Zandor

13. Սարդ մարդ

Spiderman
   

14. Նւնձյա կրիա

Ninja%20Turtle

15. Աբրահամ Լինքոլն

LEGO%20Abe%20Lincoln

17. Օսկար

An%20Oscar
 

 

Calvin%20and%20Hobbes

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել