Երկուշաբթի օրով գալիս ես գործի ու կարդում ես, որ հերթական անգամ Զվարթնոց օդանավակայանի տաքսիստները հերթական հարամությունն են արել: Ոմն խրոխտ դեբիլ Հայաստան ժամանած ֆրանսիացի լրագրողից Երևան հասցնելու համար 40.000 դրամ փող ա ուզել:

Թվում է, թե ինչ-որ ոչ էական խնդիր է, ու թերևս մասնավոր դեպք, բայց մեր տաքսիստները գնալով ավելի լուրջ խնդիր են դառնում զբոսաշրջության համար: Ընդհանրապես, տաքսիների շուկան այնքան տռզած է ու այնքան չկարգավորված, որ արդեն աբսուրդ է, իսկ էդ աբսուրդայնության կուլմինացիան հենց օդանավակայանի տաքսիստներն են:

Ախր դրանք էն աստիճանի են հղփացել, որ արդեն առանձնապես չեն էլ մտահոգվում, թե «կլիենտը» տեղացի՞ է, թե եկվոր: Դուրս ես գալիս ժամանման գոտուց, մեկ էլ սառանչայի նման հարձակվում են վրեդ ու միանգամից փորձում են ճամպրուկներդ վերցնեն ու դնեն իրանց մեքենան: Ասում ես, որ գին ասեն, բա թե նստի էլի, կհասնենք, նորմալ գին կուզենք, ու վայն էկել ու տարել ա (անգամ տեղացուն), եթե միամտացավ ու նստելուց առաջ հստակ գին չպայմանավորվեց՝ 5000 դրամից պակաս չեն վերցնելու: Այնինչ, ես անձամբ մի քանի տաքսի ծառայություն գիտեմ, որտեղ գործում է ֆիքսված տարիֆ՝ օդանավակայան ու օդանավակայանից Երևանի ցանկացած կետ հասցնելու համար, որը կազմում է ընդամենը 2000 դրամ:

Ու բոցը էն ա, որ էս օդանավակայանի խալտուրշիկների մեջ առանձնակի նագլիները կան, որ եթե հետները, ասենք, գին էլ ես պայմանավորվում, գալիս-հասնում ես տեղ, մեկ ա, ավելի շատ են պահանջում: Օրինակ՝ վերջին անգամ, երբ Հայաստան էի վերադառնում Կիևից, որպեսզի չսպասեմ մի կես ժամ, մինչև տաքսի ծառայության մեքենան ժամանի, պայմանավորվեց էդ ղասաբներից մեկի հետ, որ 3000-ով հասցնի տուն: Հասցրեց, մոտս 5000-անոց ա, հան էլ տալիս եմ, բռնել 500 դրամ ա զդաչի ա տալիս, ասում եմ «վա՞տ ես, վագր», հանում 1000-ով ա տալիս, ասում եմ «3000 ենք պայմանավորվել», թե բա «տղա ջան, դե պրոբկեքի մեջ ընկան (չի եղել տենց բան), ժամանակ ա, պատվեր եմ կորցնում»: Մի խոսքով, մինչև էդ պահին չասացի, որ եթե շարունակի, էդ մնացած 1000 դրամին համարժեք էլ կտփեմ, նոր կճամփեմ, գլուխս էր հարթուկում:
Արդյունքում, 2000 դրամս ստացա, բայց 20.000-ի ներվ քայքայեցի դրա վրա:

Մինչդեռ խնդիրը հանգիստ կարելի է լուծել: Ուղղակի ռադ ա պետք անել բոլոր էդ արկածախնդիր ժուլիկներին, ու թքած ունեմ, թե իրանց կենսամակարդակի վրա դա ոնց կազդի, որովհետև իրանք թքած ունեն բոլորի կենսամակարդակի էլ, երկրի իմիջի էլ, իրենց խոսքի վրա էլ: Պետք ա օդանավակայանը ունենա իր տաքսի ծառայությունը՝ ադեկվատ ու ֆիքսված գներով, կամ էլ հստակ տարիֆներ սահմանի այն տաքսիստների ու տաքսի ծառայությունների վրա, ովքեր ուզում են օդանավակայանից ուղևորներ փոխադրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել