Բելառուսն ու Ղազախստանը չեն սահմանափակի ուկրաինական ապրանքի ներմուծումըPanorama.am-ը գրում է.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ Ռուսաստանն առաջարկել է Բելառուսին և Ղազախստանին ընդհանուր բանաձև ընդունել ուկրաինական ապրանքների ներմուծման նոր ռեժիմ սահմանելու վերաբերյալ, սակայն այն մերժվել է: Այս մասին այսօր գրում է «Վեդոմոստի» պարբերականը: 

Նշվում է, թե Ռուսաստանի Դաշնությունն այժմ Մաքսային Միության կանոնների համաձայն, իրավունք է ստացել ինքնուրույն գործել այս հարցում և միակողմանի միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի նկատմամբ: 

«Պաշտպանիչ միջոցներն այսպես թե այնպես անհրաժեշտ են, և մենք կշարունակենք երկխոսությունը, որպեսզի ձեռնարկվելիք միջոցները լինեն համատեղ, ոչ միակողմանի», - իրավիճակը մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել