Ֆեյսբուքը երեկ և շաբաթ օրը:
Շաբաթ օրը «Ժառանգությունը» իր հերթական փոքրիկ հավաքն անցկացրեց: Մի երկու բերան խոսեցին ու եսիմ ինչ կարևոր բաներ չասեցին: Եթե ուզում եք կարևոր դեպք, կարող եք համարել Սաֆարյան Ստյոպայի արձակուրդը, բայց դե, դա բնական էր, էս մարդը քառյակի ֆորմատը չի ընդունում, ոչ էլ իրանց 12 կետերն է ընդունում, դեմն էլ ամառ է, մի տեղ կգնա, գլուխը խախանդ կհանգստանա:
Զարուհին էր եկել, ոնց հասկացա, հետն էլ մի քանի կիլո նիտրոգլիցիրինա բերել, ու մի հատ քիփլիկ ատոմային ռումբասարքում: Թե չէ ոնց հասկանամ՝ ատոմային ռումբա պայթելու արտահայտությունը: Ձեռի հետ էլ մի քանի գրամ տրածիլ քցեց քառյակի ու 12 կետերի վրա:
Երեկ Ալիևն էր խոսացել: Փաստորեն, Սյունիքն էլ ա ադրբեջանական պատմական տարածք, վրեներս խաբար չկա: Շատ նամարդ ենք, եկել ենք ադրբեջանական տարածքներում ապրում ենք, էդ մարդկանց էլ անուն ենք դնում: Բա՞ կարելի է այդպես, բայց ասում եմ՝ էսքան վերցրել-վերցրել ենք, էն Բաքուն էլ վերցնենք պրծնենք. մի քանի տարածք ավել, մի քանի տարածք պակաս՝ Ալիևի համար ի՞նչ տարբերություն: Էս ГЕЙдар-ի տղուն, որ կողքից նայում եմ, իսկը նապալյոնների ու հիտլերների պալատի ապրանք ա:
Ցավալի դեպք է տեղի ունեցել: Երեկ ուժեղ քամու հետևանքով Վարդենիսում մեկ տասնկյակ տուն է փուլ եկել: Հույս ունեմ, որ այդ ընտանիքներին արագ օգնություն կցուցաբերվի:



