10 Սամուրայները վերնախավի միակ զինվորները չէին

01
Թեպետ ընդունված է այն տեսակետը, որ միայն սամուրայներն էին վերնախավին պատկանող մարտիկներ, Ճապոնիայի բանակի մեծամասնությունը «աշիգարու» անունը կրող հրաձիգներն էին: Հենց նրանք էլ հաղթանակներ են տարել բազում պատերազմներում: Ի սկզբանե աշիգարուները հասարակ զինվորներ էին բրնձի դաշտերից, սակայն երբ դայմեն հասկացավ, որ լավ մարզված բանակը գերազանցում էր փոփոխական մարտիկներին, ովքեր ամեն պահի պատրաստ չէին կռվի ելնել, նա որոշեց մարզել աշիգարուներին: Հին Ճապոնիայում երեք տեսակի մարտիկներ կային՝ սամուրայներ, աշիգարուներ և ջի-սամուրայներ: Ջի-սամուրայները, այսպես ասած, «կես դրույքով սամուրայներ» էին, ովքեր տարվա կեսն աշխատում էին որպես ֆերմերներ:

Երբ ջի-սամուրայները սկսեցին կլոր տարի զինվորական գործունեությամբ զբաղվել, նրանք համալրեցին աշիգարուների շարքերը: Ջի-սամուրայներն այնքան հարգված չէին, որքան իսկական սամուրայները, սակայն նրանց միաձուլումը աշիգարուների հետ հազիվ թե նվաստացում համարվեր: Ճապոնիայի աշիգարուները գրեթե միևնույն խավին էին պատկանում, ինչ սամուրայները: Որոշ ոլորտներում այս երկու դասակարգերն անգամ չէին էլ տարբերվում:

Աշիգարուների համար զինծառայությունը ֆեոդալական Ճապոնիայում սոցիալական ավելի բարձր կարգավիճակ ստանալու եղանակ էր: Այս ամենին վերջ դրվեց, երբ աշիգարուի որդի Տոյոտոմի Հիդեյոշին դարձավ Ճապոնիայի առաջնորդը: Նա թույլ չէր տալիս ավելի բարձր կարգավիճակ ձեռք բերել որևէ մեկին, ով արդեն իսկ սամուրայ չէր:

 9 Կային քրիստոնյա սամուրայներ

02

Ճիզվիտ միսիոներների ժամանումը Ճապոնիայի հարավ որոշ դայմեներին դրդեց հավատափոխ լինել և ընդունել քրիստոնեություն: Նրանց դավանափոխությունը ավելի շատ գործնական նպատակներ էր հետապնդում, քան կրոնական: Քրիստոնեական աշխարհի մասը դառնալով՝ նրանք կարող էին եվրոպական ռազմական տեխնոլոգիայից օգտվել: Քրիստոնյա դայմե Արինա Հարունոբուն եվրոպական թնդանոթներ էր օգտագործում Օկիտա-Նավատեի ճակատամարտում: Քանի որ Հարունոբուն քրիստոնյա էր, ճակատամարտին ներկա էր նաև մի ճիզվիտ միսիոներ: Նա արձանագրել է, թե ինչպես են սամուրայները ծնկի իջնում և աղոթում «Հայր Մեր» աղոթքը ամեն մի թնդանոթն արձակելուց առաջ: 

Լինելով քրիստոնյա՝ Դոմ Խուստո Տակայաման իր կառավարման ժամանակաշրջանում այլ դաշտային հրամանատարներից տարբերվում էր իր գործելաոճով: Երբ քրիստոնյա միսիոներները վռնդվեցին Ճապոնիայից, իսկ ճապոնացի քրիստոնյաներին ստիպեցին դավանափոխ լինել, Տակայաման նախընտրեց 300 այլ քրիստոնյաների հետ միասին փախչել Ճապոնիայից, և ոչ թե իր հավատքն ուրանալ: Ներկայումս կաթոլիկ եկեղեցին քննարկում է Տակայամային սրբերի շարքին դասելու հարցը:

 8 Գլխատված զինվորների գլուխների ցուցադրություն

03
Հակառակորդի գլուխը վկայում էր, որ սամուրայը կատարել է իր պարտականությունը: Ճակատամարտից հետո սպանվածների գլուխները հավաքում էին և ներկայացնում դայմեին, ով վայելում էր գլուխների ցուցադրության արարողությունը, որով նշվում էր նրա հաղթանակը: Գլուխները մանրակրկիտ կերպով լվացվում էին, մազերը՝ սանրվում, իսկ ատամները՝ սևացվում: Հետո գլուխներից յուրաքանչյուրը դրվում էր փոքրիկ փայտե սկուտեղի վրա: Գլխի վրա փակցվում էր մի պիտակ, որի վրա նշված էին լինում զոհի և սպանողի անունները:

Մի անգամ դեյմոն իր սեփական գլխով վճարեց նվաճած գլուխները նայելու համար: Օդա Նոբունագայի երկու ամրությունները գրավելուց հետո դեյմո Իմագավա Յոշիմոտոն դադարեցրեց իր քայլերթը, որպեսզի մասնակցի գլուխների ցուցադրության արարողությանը և երաժշտական ներկայացմանը: Ի դժբախտություն Յոշիմոտոյի՝ Նոբունագայի մնացած զորքերն առաջացան՝ անակնկալ գրոհ գործելու, մինչ գլուխները նախապատրաստում էին արարողության համար: Նոբունագայի զորքերը Յոշիմոտոյի զորքերին դեմ-հանդիման դուրս եկան և գրոհեցին: Յոշիմոտոյի խոցված գլուխը գլուխների ցուցադրության կիզակետում հայտնվեց, միայն թե այս անգամ ցուցադրությունը կազմակերպվեց հակառակորդ բանակի կողմից:

Որոշ սամուրայներ մի գլուխ վերցնելով իրենց հետ՝ հեռանում էին ճակատամարտից, քանի որ գիտեին, որ այդ գլխի համար նրանց այսպես թե այնպես պարգևատրելու էին գումարով: Հենց այդ պատճառով էլ դեյմոները երբեմն արգելում էին գլուխներ վերցնել ճակատամարտից, որպեսզի նրանց զինվորները կենտրոնանային հաղթանակի, այլ ոչ թե գումարային վարձատրության վրա:

 7 Սամուրայները նահանջում էին ճակատամարտերից

04
Մի շարք սամուրայներ նախընտրում էին մեռնել մարտի դաշտում, քան թե գետնով տալ իրենց պատիվը: Դեյմոն, այնուամենայնիվ, գիտեր, որ ռազմական լավ ռազմավարությունը պահանջում էր հարկ եղած դեպքում նահանջել: Նահանջները հին Ճապոնիայում նույնքան տարածված էին, որքան մնացած վայրերում: Զինվորները նահանջում էին մասնավորապես այն դեպքերում, երբ դեյմոն վտանգի մեջ էր: Սիմադզու կլանի ներկայացուցիչները ոչ միայն առաջին զինվորներն էին, ովքեր օգտագործում էին հրազենային զենքեր, այլև առաջիններից էին, ովքեր դիմում էին կեղծ նահանջի հնարքին, որպեսզի իրենց հակառակորդները խոցելի դիրքում հայտնվեին: Նահանջելիս սամուրայները «հորո» կոչվող թիկնոց էին օգտագործում: Այս թիկնոցները ծածանվում էին, ինչի պատճառով էլ դժվար էր լինում նետահարել նրանց՝ դիպչելով ուղիղ թիրախին: Այլ կերպ ասած՝ օդում ծածանվող լայն թիկնոցի կտորը շեղում էր նետի ուղղությունը:

 6 Սամուրայները տառապում էին աստղային հիվանդությամբ

05

Վաղ շրջանում սամուրայները իրենց հագուստի վրա փակցնում էին կտորներ, որոնց վրա մանր տառերով գրված էր լինում նրանց տոհմագրությունը: Հետագայում սկսվեցին մոնղոլական նվաճումները: Ճակատամարտերի ժամանակ ոչ ոք ժամանակ չէր ծախսի սամուրայի հագուստի վրա փակցված տոհմագրություն կարդալու վրա: Այդ պատճառով էլ 16-րդ դարում մարտիկները սկսեցին իրենց թիկունքին կրել սաշիմոնո կոչվող դրոշները՝ դրանց միջոցով իրենց սամուրայական ինքնությունը ցույց տալու համար: Սամուրայներից շատերն իրենց ինքնությունը ցույց տալու համար նաև հատուկ սաղավարտներ, գոմեշի պոզեր ու սիրամարգի փետուրներ էին օգտագործում: Մի խոսքով, նրանք առիթը բաց չէին թողնում իրենց բարձր կարգավիճակը ի ցույց դնելու համար:

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել