Lurer.com-ը գրում է.

Դոնեցկում զոհվել է Առաջին ալիքի օպերատոր Անատոլի Կլյանը: Տեղեկությունն Առաջին ալիքն արդեն հաստատել է: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:

МИР 24-ի, РЕН-ТВ-ի և LifeNews-ի լրագրողները նույնպես հայտնվել են կրակի տակ, սակայն զոհեր չկան:

«Այս գիշեր զոհվել է մեր 68-ամյա գործընկեր Անատոլի Կլյանը. նա ստացել է մահացու վիրավորում որովայնի շրջանում: Բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը, Կլյանը մահացել է վիրահատության ժամանակ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել