Galatv.am-ը գրում է.
«Corpus»` ճանապարհորդությունմարդու մարմնի միջով
«Corpus»-ն ամենաանսովոր թանգարաններից մեկն է աշխարհում, որը գտնվում է Նիդերլանդներում: Թանգարանն իր ձեւով հիշեցնում է նստած մարդու մարմին, որում էլ տեղակայված են հիմնական ցուցանմուշները` երիկամները, լյարդը, թոքերը, սիրտը, ուղեղը եւ այլն, ընդ որում նրանք տեղակայված են հենց այնտեղ, որտեղ պետք է լինեն: Այցելուներին տրված է եզակի հնարավորություն ճանապարհորդել մարդու մարմնով` հսկայական օրգանների կողքով կամ հենց նրանց միջով:
![]()
Հատուկ էկրաններին հնարավոր է տեսնել մարմնի ներքին օրգանների տարբեր պրոցեսները` մարսողություն, թթվածնի մատակարարում եւ այլն:
![]()
Տուրիստական ուղեւորությունն ավարտվում է վերին հարկում` «հսկա մարդու» գլխում:
![]()
Զուգարանների միջազգային թանգարան Սուլաբխում` Նոր Դելի, Հնդկաստան
Թանգարանում ներկայացված են զուգարաններ ամբողջ աշխարհից` Արգենտինայից, Լյուքսեմբուրգից, Քուվեյթից, Սենեգալից: Այցելուներին եզակի հնարավորություն է տրվում ծանոթանալ ամբողջ աշխարհի զուգարանների պատմությանը:

Ստի թանգարան
Առավել հետաքրքիր թանգարաններից մեկն է, որը գտնվում է գերմանական Կյուրից քաղաքում: Եթե աշխարհի այլ թանգարաններ հպարտանում են իրենց հավաքածուների բնօրինակներով, ապա այս հաստատությունում դրանք միայն կեղծ տարբերակներ են, չնայած դժվար է նրանց կեղծ անվանել, քանի որ այդ ամենի «բնօրինակը» գոյություն չունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ