Հետխաղյա 11-մետրանոցների շնորհիվ՝ Կոստա Ռիկայի հավաքականը հաղթեց Հունաստանի ընտրանուն ու իր պատմության մեջ առաջին անգամ մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու է Հոլանդիայի թիմի հետ:
Եթե կուզեք, գործեց ֆուտբոլային օրինաչափությունը: Հույները 54 րոպե ունեին թվային գերակշռություն, տիրում էին տարածքային նախաձեռնությանը, սակայն իրենց շանսն օգտագործել չկարողացան ու պատժվեցին:
Իսկ եթե ավելի անկեղծ, ոչ կոստառիկացիներն և ոչ էլ հույներն արժանի չէին քառորդ եզրափակչի ուղեգրին, մանավանդ, երբ նրանց համեմատում ենք Մեքսիկայի հավաքականի հետ, որն այսօր լքեց առաջնությունը՝ հավասար խաղում զիջելով հոլանդացիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել