Ողջո՛ւյն, սիրելի՛ ընկերներ,
Այսօր էլ մի փոքր անդրադառնամ մեծատառերի ուղղագրությանը: Այս հարցում քաոսային վիճակ է տիրում ամենուր: Ով ինչպես ուզում, այնպես էլ գրում է: Անդրադառնամ մի քանի կանոնների.
1. Պետությունների անունների բոլոր բաղադրիչները գրվում են մեծատառով՝ Հայաստանի Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ամերկայի Միացյալ Նահանգներ և այլն:
2. Վարչատարածքային միավորների անվանումներում մեծատառ է գրվում միայն առաջին բաղադրիչը` Գեղարքունիքի մարզ, Տեխասի նահանգ, Կրասնոդարի երկրամաս և այլն:
3.Հին աշխարհի և միջնադարի տերությունների, կայսրությունների, ամիրայությունների, թագավորությունների անվանումների մեջ մեծատառով է գրվում միայն առաջին բաղադրիչը՝ Արաբական խալիֆայություն, Աքեմենյան տերություն, Հռոմեական կայսրություն և այլն:
4. Միջազգային կազմակերպությունների, հաստատությունների, դաշինքների անունների միայն առաջին բաղադրիչն է գրվում մեծատառով՝ Միավորված ազգերի կազմակերպություն (հապավման դեպքում բոլորը՝ մեծատառով), Շախմատի համաշխարհային ֆեդերացիա, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Եվրասիական տնտեսական համագործակցություն և այլն:
5. Ազգություն ցույց տվող, ինչպես նաև որևէ տեղացի, երկրացի նշանակող բառերը գրվում են փոքրատառով՝ երևանցի, գյումրեցի, հրեա, ամերիկացի, ասորի, հայ և այլն:

Շարունակելի.............

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել