Lurer.com-ը գրում է.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 28-ին` ժամը 11.16-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցում՝ թիվ 77 դպրոցի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծխացել է «Գազ 2402» մակնիշի 02ՕՕ708 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ` Լ. Ս.) շարժիչի հատվածը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել